Արմինֆո. Հայաստանի հանարպետական կուսակցությունը նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ընդունել է բանաձև, որում վերլուծել է հանրապետությունում վերջին գործընթացները, ինչպես նաև նախանշել իր հետագա ծրագրերը:
Բանաձևում ՀՀԿ-ն, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին որակել է՝ որպես 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների սադրիչներից մեկը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. <Ապրիլի 23-ին, հաշվի առնելով բողոքի ալիքի ահագնացող ծավալը, անհարկի
լարումից խուսափելու և Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին
իրավիճակը հանգուցալուծելու նպատակով վարչապետ Սերժ Սարգսյանը
հրաժարական ներկայացրեց: Դրանից անմիջապես հետո բողոքի ակցիաների կազմակերպիչները փոխեցին իրենց պահանջների բնույթը` առաջ քաշելով «Նիկոլ՝ վարչապետե կարգախոսը: Սահմանադրական կարգին ուղղակի հակասող՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կառավարություն չձևավորելու պայման ներկայացվեց: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին:
Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա` մե՛րթ կասկածի տակ առնելով դատական ատյանների կայացրած որոշումները և ինքնուրույն գործելու կարողությունը, ցանկությունն ու ունակությունը, մե՛րթ հնչեցնելով սպառնալիքներ դատավորների հասցեին:
Կասկածի տակ դրվեցին 2017թ. ապրիլին կայացած, որևէ քաղաքական ուժի կողմից արդյունքների առումով չբողոքարկված, միջազգային փորձագիտական հանրության կողմից դրական գնահատված և այդ թվում՝ իր իսկ պատգամավորական լիազորությունների իրավական հիմք հանդիսացող ընտրությունների արդյունքները: Ապօրինի
գործողություններ կատարվեցին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում>:
Նշվում է նաև, որ վարչապետի ելույթներում և որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնչեցին անձնավորված անհիմն և անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտող մեղադրանքներ: <Փորձ է կատարվում ամբողջական վերահսկողության տակ վերցնել նաև լրատվական դաշտը: Հունիսի 18-ին վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով
խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են
հակապետական քարոզչություն իրականացնել… Մի՛ արեքե: Այդ
համատեքստում է տեղավորվում մի շարք առաջատար լրատվամիջոցների
առավել ազդեցիկ լրագրողների ազատումը զբաղեցրած պաշտոններից և
համապետական սփռում ունեցող Հայկական երկրորդ հեռուստաալիքի
սեփականատիրոջ և նրա ակտիվների կալանավորումը, որը կարելի է
մեկնաբանել որպես գալիք ընտրությունների նախաշեմին հեռուստաեթերը
լռեցնելու փորձ:
Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից ոգևորված, ինչպես
նաև դեռևս անհայտ վերջնանպատակով` օր առաջ խորհրդարանական
որակյալ մեծամասնություն ունենալու ձգտմամբ «Քաղաքացիական
պայմանագիրե կուսակցության ղեկավարությունը որոշում կայացրեց
արագացնել խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական
ընտրություններ անցկացնելու գործընթացը: Դա հակասեց կառավարության
ձևավորման ժամանակ հնչեցված խոստումներին, համաձայն որոնց՝ մինչև
ընտրությունների անցկացումը պետք է լրջորեն բարեփոխվեր Ընտրական
օրենսգիրքը: Վարչապետի ճնշման ներքո Ազգային ժողովը լուծարվեց, և նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ>,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ որում, ՀՀԿ-ն չի հերքում փաստը, որ անժխտելի է հասարակական սատրաման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: <Այդուհանդերձ,ակներև են թույլ տրված լրջագույն սխալները.
գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները: Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով: Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ
կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևութին,
կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը Անհանգստություն է առաջացնում վարած կադրային քաղաքականությունը:
Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն
նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե
արհեստավարժության սկզբունքով>,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀԿ-ն քննադատության է ենթարկել նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որը, վերջինիս կարծիքով, կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք:
ՀՀԿ սրտով չէ նաև ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությունը:
<Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին
կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր
քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ
հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են>,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ որում, ՀՀԿ-ն թվարկել է նաև իր կողմից թույլ տրված մի քանի սխալներ. <Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային,
շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Չնայած որոշ հաջողություններին` հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումները: Մի շարք ոլորտներում պահպանվեց գործազրկության բարձր
մակարդակը, չներդրվեցին կադրերի վերապատրաստման և
արհեստագործական ուսուցման բավարար թվով ծրագրեր: Չնայած ձեռնարկվող ջանքերին` չլուծված են մնում երկրի մի շարք առանցքային սոցիալ-տնտեսական խնդիրներ>: