Արմինֆո.Արցախի դրոշը կրկին «կռվախնձոր՚ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև, այս անգամ` Մոսկվայում ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարում, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկներ՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։
Ինչպես ասվում է «Ֆեյսբուքում՚ First Armenian Front (FAF) էջում զետեղված հաղորդագրությունում, հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ և փախուստով։
«Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ "շնորհավորանքներ", որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը՚, - ասվում է հաղորդագրությունում: