Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրել Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա) նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Գագիկ Ղալաչյանն ավելի վաղ գլխավորել է Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտը: