Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից, գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:
«Նշենք, որ պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվայլ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարազաբանումները ներկայացվել է գանգատի հիմքում՚, - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպաննություն հրապարակային զրպարտանքից: Հայցի հիմքում Ֆրանսիա այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններ էին: Ուշագրավ է, որ հայցը մի քանի անգամ վերադարձվել է հայցվորներին` լրամշակման պահանջով: