Արմինֆո.<Սասնա ծռեր> կուսակցության անդամ, ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին կրկին մերժել են հետին թվով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցում: Այդ մասին հայտնել է Սեֆիլյանի մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը:
Նա հայտնել է, որ Սեֆիլյանը դեռ օգոստոսի 1-ին դիմել էր հետին թվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Ներկայումս քննարկվում է սովորական ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու Սեֆիլյանի երկրորդ դիմումը:
Նշենք, որ Սեֆիլյանը Հայաստանում բնակվում է 90-ական թվականներից, սակայն նրան մշտապես մերժում են ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցում: