Արմինֆո.Թոշակառուներին որակյալ բժշկական ծառայությունների մատուցման հարցը կարող է լուծվել՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման շրջանակներում: Այդ մասին նոյեմբերի 9-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով, որքան էլ բարձրանա աշխատավարձը, այն չի կարող ապահովել անհրաժեշտ բուժծառայությունների ողջ շրջանակից օգտվելու նրանց իրավունքը: Այդպիսով՝ հարցը կլուծվի միայն բժշկական ապահովագրության համակարգի վերջնական ներդրումից հետո միայն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է պարտադիր բժշկական ապահովագրության փուլային ներդրման գործընթացը, որի առաջին փուլի շահառուներն են պետական ծառայողները: Այնուամենայնիվ, նոյեմբերի 7-ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը կարող է ներդրվել 3-4 տարվա ընթացքում: Ա
Ըստ նրա, ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունը նոր համակարգի ներդրման համար իրավական հիմքեր է պատրաստում:
Համակարգը կարգավորելու է Ազգային հիմնադրամը, որը և կտրամադրի ապահովագրական վկայագրերը: «Պետությունը շահագրգռված է, որպեսզի քաղաքացիները լինեն առողջ և որքան հնարավոր է քիչ դիմեն բժշկական օգնությանը: Պետական ապարատը կախված չէ ապահովագրական վճարներից, մինչդեռ մասնավոր ընկերությունների հասույթն անմիջականորեն կախված է ապահովագրության վկայագրերից և հիվանդների քանակից (որքան շատ, այնքան լավ)ե,- նշել է Արսեն Թորոսյանը: Միևնույն ժամանակ, եթե կա ապահովագրության մեկ մարմին, հնարավոր կլինի խնայել վարչական ծախսերը, որոնք չեն գերազանցի ընդհանուր բյուջեի 2% -ը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում, թե ով է լինելու ապագա համակարգի շահառուն՝ երկրի բոլոր աշխատողները կամ բոլոր քաղաքացիները, ներառյալ երեխաները և թոշակառուները: