Արմինֆո. Դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստանի՚ համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Այդ մասին ասվում է կուսակցության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: Սակայն առայժմ չի հաղորդվում, թե ով է զբաղեցնելու ցուցակի մնացած տեղերը:
Հավելենք, որ «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել ընտրություններին: Ինչպես նշել է Մարուքյանը, կուսակցությունը բոլոր շանսերն ունի դառնալու երկրորդ ուժը 7-րդ գումարման խորհրդարանում: Ընդ որում, նա դժվարացել է ասել` արդյոք ընտրություններից հետո կուսակցությունը կլինի կառավարող թե ընդդիմադիր ուժ: «Դա ցույց կտան քվեարկության արդյունքները՚, - ամփոփել է նա: