Արմինֆո. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ գերատեսչության բեռնատարը վթարի է ենթարկվել:
<Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստը հաստատում ենք: Միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ>,-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։