Արմինֆո. Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, այդ թվում` ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցից հետո, վկայում են իրավիճակի փոփոխության և այն մասին, որ Հայաստանի նկատմամբ արդեն այնքան հեշտ չի լինի ճնշում գործադրել: Նոյեմբերի 6-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա ասելով, Մոսկվայի և Արևմուտքի միջև դիմակայությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործընթացները վկայում են Իրանի նկատմամբ ԱՄՆ գործողությունների ոչ պատահական լինելու մասին:
Խոսելով հայկական կողմի գործողությունների մասին` Նավասարդյանը համոզմունք է հայտնել, որ, հաշվի առնելով առկա քաղաքական իրողությունները, Հայաստանը չպետք է փոխի Իրանի նկատմամբ քաղաքական վերաբերմունքը: Ընդ որում, դիվանագետը թույլ տվել փոփոխությունները հայ-իրանական հարաբերությունների տնտեսական բաղադրիչում: Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների հետագա քայլերը թելադրված կլինեն աշխարհաքաղաքական գործընթացներով: «Սակայն, Հայաստանի դիվանագիտությունը տվյալ հանգամանքներում պետք է լինի ճկուն և նախաձեռնող՚, - ամփոփել է փորձագետը:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը: Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ նպատակ ունի զրոյի հասցնել Իրանից նավթի արտահանումը և դրա գնորդներին կոչ էր արել հրաժարվել գնումներից: