Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը չի պատրաստվում չի պատրաստվում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ փոխել Իրանի ԵԱՏՄ միջև Ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը, որը վավերացման նպատակով գտնվում է ԵԱՏՄ երկրների խորհրդարաններում: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդի անդամ (Նախարար) Վերոնիկա Նիկիշինան:
Ինչպես նմշել է Նիկիշինան, Իրանի ընկերությունների հետ համագործակցության հարցերը, ԱՏԳ շրջանակներում, հանդիսանում են այդ ընկերությունների իրավասութոյւնները, նրանք իրենք պետք է բանակցեն Իրանի գործընկերների հետ և գնահատեն սեփական ռիսկերը:
Նախարարը նշել է, որ արդեն Երևանում կայացած Եվրասիական շաբաթին նվիրված մամուլի ասուլիսում Իրանի հետԱՏԳ համաձայնագիրն ստորագրվել է մայիսին և ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նա նշել է, որ ԵՏՀ-ում ակնկալում են, որ բոլոր ընթացակարգերը կիրականացվեն մինչև տարեվերջ, և 2019 թվականի սկզբից ուժի մեջ կմտնի համաձայնագիրը: Այս ենթատեքստում նախարարը մեծ կարևորություն է տվել Իրանի հետ ազատ տնտեսական գոտու հիմնադրմանը հայկական Մեղրիի քաղաքի մոտ, որի բացումը նոր հնարավորություններ կբացի ԵԱՏՄ և Իրանի արտադրողների համար:
Խոսելով այլ երկրների հետ առևտրի նմանատիպ ռեժիմների ստեղծման մասին, Նիկիշինան ընդգծել է, որ Վիետնամի հետ համաձայնագիրն արդեն հաջողությամբ գործում է, առևտրի շրջանառությունը ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև աճել է 35%, ընդ որում, արտահանման ծավալները գերազանցել են ներմուծման ծավալները: Հարավային Կորեայի հետ ԱՏԳ ստեղծման հարցն առայժմ քննարկվում է, քանի որ անհրաժեշտ է հաշվարկել բոլոր ռիսկերը և մշակել ապրանքային անվանացուցակը: «Մենք չպետք է վազենք նոր գործընկերների թվաքանակի հետևից, դա ինքնանպատակ չէ: Նոր ազատ առևտրի գոտիների շրջանակներում համագործակցության հարցերը լուրջ ուսումնասիրություն են պահանջում», - նշել է նախարարը: