Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր վերելք են ապրում: Այդ մասին հոկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
<Ուրախ եմ, որ Հայաստանը գտել է իրեն Եվրասիական տնտեսական միությունում՝ որպես դինամիկ զարգացող տնտեսություն, շատ տաղանդավար մարդկանցով, ովքեր ցանկանում են աշխատել ԵԱՏՄ շուկայում: Այսօր վերականգնվում են կոոպերատիվ կապերը և այն ներուժը, որը պահպանվել են դեռ խորհրդային ժամանակներից: Այդ ներուժն օգնում է նաև ռուս գործընկերներին արտադրություն կազմակերպել՝ ժամանակակից տեխնոլոգիական հիմունքներով>,- ասել է նա՝ ավելացնելով, որ համագործակցության ներուժն անսահման է: Միաժամանակ Գլազևն ընդգծել է, որ անկախ կոնյունկտուրային գործոններից՝ Հայաստանը հետագայում ևս հարմարավետ կզգա իրեն ԵԱՏՄ-ում: <Ապագային միտված գործընկերային հարաբերությունները, անշուշտ, տնտեսական մեծ էֆեկտ կունենան>,- նշել է նա: