Արմինֆո. ՀՅԴ-ն չի մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաքին, որում քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը, քանի որ այդ փաստաթղթի համահեղինակ չէ և իր առաջարկները չեն ներառվել նախագծում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
<Մենք հստակ հայտարարել ենք, որ առաջարկում ենք բաց համամասնական ընտրակարգ, և մեզ հասկանալի չէ, թե ինու այդ առաջարկը չի ընդունվել: Բերվող բոլոր փաստարկներն անհիմն և անտրամաբանական են: <Բաց ցանկերով համամասնական ընտրությունը ժողովրդավարական է: Փաստորեն մարդն ընտրում է ոչ միայն ցուցակը, այլև նախապատվություն է տալիս, թե այդ ցուցակից կոնկրետ ով պետք է մանդատ ստանա>,- ընդգծել է Ռուստամյանը:
ՀՅԴ մյուս առաջարկները վերաբերել են այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության առավելագույն շեմին, որը չպետք է գերազանցի 2/3 մանդատը, որպեսզի որևէ քաղաքական ուժ չկարողանա միանձնյա կարևոր որոշումներ ընդունել:
Այնուամենայնիվ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ ինչպես երեկ, այնպես էլ երկուշաբթի օրն իրենք կքվեարկեն ԸՕ-ում փոփոխությունների <օգտին>, բայց իրենք նախագծի համահեղինակների դերում հանդես չեն գա: < Ոչ ոք չի կարող ստիպել մեզ, առանց մեզ հետք քննարկելու, ինչ-որ բանի մասնակից լինել, ինչին մենք չենք մասնակցել: <Դաշնակցությունն> այդ կուսակցությունը չէ>,- ընդգծել է Ռուստամյանը: