Արմինֆո. Հոկտեմբերի 29-ին՝ 11:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Լրագրողների հետ զրույցում <Ծառուկյան դաշինք> խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի <Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> օրինագիծը: Նա հայտնել է, որ հավաքվել է
35 ստորագրություն, և այդ փաթեթը կհանձնվի քարտուղարություն, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստ:
<Ելք> խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այդ նիստը շանս է Հանրապետական կուսակցության համար՝ կոչ անելով ՀՀԿ-ին օգտագործել այն: «Հույս ունենք, որ մեր գործընկերները կօգտագործեն իրենց երկրորդ շանսը>,- ընդգծել է Սիմոնյանը: