Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել քաղաքական ռասիզմից:
Նրա խոսքով, մենք պետք է հրաժարվենք այս կամ այն պաշտոնատար անձին մերժելու դիրքորոշումից, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների օրոք: <Ես դա համարում եմ քաղաքական ռասիզմ: Մեր կաբինետում կան պաշտոնատար անձինք, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների հետ՝ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյան, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան, ոստիկանապետ Վալերի Օսիպյան: Ընդհանրապես չեմ հասկանում դիրքորոշումը, համաձայն որի՝ եթե այս կամ այն մասրդն աշխատել է նախկին իշխանությունների հետ, չպետք է նշանակվի այս կամ այն պաշտոնում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, դա քաղաքական ռասիզմ է, և կոչ եմ անում հրաժարվել դրանից>,- հայտարարել է Փաշինյանը:
Ըստ որում, Փաշինյանը նշել է, որ եթե ժողովուրդը և կառավարությունն այդ հարցում փոխհամաձայնության չգան, Հայաստանում արդեն կա անցանկալի իշխանություններին փոխելու փորձ: