Արմինֆո. Հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը Հայաստանի նոր իշխանություններին կոչ է արել՝ չկրկնել ՀՀԿ սխալները:
<Ժամանակին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն արել են որոշ քայլեր, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէին: Հանրապետական կուսակցության կառավարության տապալման պատճառներից մեկն այն է, որ իրենք երբեմն կեղծում էին իրենց:
Անդրադառնալով Ընտրական օրենսգքում փոփոխություններին՝ նա հայտարարել է, որ ընդունել նման լուրջ փաստաթուղթ 24-ժամյա ռեժիմով, ժողովրդավարական չէ: <Նույնն ասել է Վենետիկի հանձնաժողովը, որ ԸՕ ընդունումից մինչև ընտրությունները պետք է առնվազն մեկ տարի անցնի: Ըստ որում, նա ընդգծել է, որ այդ սկզբունքը կարող է խախտվել, եթե հարցի լուրջ քաղաքական կոնսոլիդացիա կա: Այսօր ԸՕ բարեփոխումների նախագծի շուրջ քաղաքականմ կոնսոլիդացիա չկա: Ստացվում է, որ մենք հիմա խախտում ենք ժողովրդավարության և իրովունքի նորմերը>,-ասել է Աշոտյանը: