Արմինֆո.Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, չնայած իր պաշտոնանկությանը, քաղաքապետարանից չի հեռանա և կշարունակի աշխատել` արդեն նոր քաղաքապետ Հայկ Մարությանի առաջին խորհրդականի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Կամո Արեյանը փոխքաղաքապետի պաշտոնն զբաղեցնում էր 2003 թվականից: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել էր, որ, չնայած Արեյանի պաշտոնանկությանը, քաղաքապետարանում նրան առաջարկել են այլ պաշտոն, և նախկին փոխքաղաքապետը խոստացել էր մտածել:
Նաև հայտնի է դարձել, որ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակել հանրահայտ երաժիշտ և ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Սա Մեսչյանի երկրորդ նշանակումն է այդ պաշտոնում: Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն Արթուր Մեսչյանն զբաղեցրել է 1996-97թթ.` ՀՀՇ օրոք: