Արմինֆո.Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, Ջուլիանիի այցը տարածաշրջանային բնույթի չէ` ի տարբերություն ազգային անվտանգության գծով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի և պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի այցերի: Ջուլիանին, ով Թրամփի աջակիցն է, ընկերն ու խորհրդականը և անձնական իրավաբանը, մտադիր է այս անգամ այցելել միայն Հայաստան: