Արմինֆո. Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, դա կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: «Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ամփոփել է վարչապետի պաշտոնակատարը