Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում որոշում է կայացրել 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն»
մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2018 թվականին Վարչապետի աշխատակազմին հատկացնել 11,000.0 հազ. դրամ, որից 10,400.0 հազ.դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուրին 5,200.0 հազ. դրամ: Որոշման համաձայն, 600.0 հազ.դրամ կհատկացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «վարչական սարքավորումներ» հոդվածով՝ համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով: