Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Հայաստանի կառավարությունը պարտավոր է փոխհատուցում հատկացնել Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին` 2008 թվականի մարտի 1-ի գործով:
ՄԻԵԴ որոշման համաձայն, Գրիգոր Ոսկերչյանի դիմումի հիման վրա կայացված վճռով ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի խախտում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է, որ Գրիգոր Ոսկերչյանին և Մասիս Այվազյանին անազատության մեջ պահելու հիմնավորված և թույլատրելի հիմք չի եղել, և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գրիգոր Ոսկերչյանին վճարել 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրոյի փոխհատուցում:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր նույն գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վճարել 15 հազար 600 եվրո բարոյական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց: