Արմինֆո.Երկրում խորհրդարանական ընտրությունների վաղաժամկետ անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի: Նման կարծիք է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Տակտիկական առումով, դա հստակ վարքագիծ է` հասնել հաջողության ժողովրդականության գագաթնակետին: Ռազմավարական իմաստով ես տեսնում եմ խնդիրներ, այսինքն, որպես քաղաքական գործիչ հաղթում են, բայց որպես պետական գործիչ, դեռ կարելի է մտածել` արժեր արդյոք դա անել հիմա», - ասել է Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին:
Նա կասկած է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում կհաջողվի ընտրել իսկապես արժանի խորհրդարան: «Պետության շահերի տեսանկյունից նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը չեմ կարծում, որ ճիշտ է», - ավելացրել է Քոչարյանը:
Նրա խոսքերով, «լիարժեք իշխանությունը նաև լիարժեք պատասխանատվություն է»: «Ուստի, իմ տեսակետն այն է, որ որոշակի փուլ է ավարտվում, որովհետև բոլորի համար դա որոշակի ռեսթարտ է, այսինքն, կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հասարակության ներկա տրամադրությունները, և այդ իշխանությունն այդ պահից պետք է լիովին պատասխանատու լինի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում»,- ընդգծել է Քոչարյանը:
Նախկին նախագահի խոսքերով, դա կլինի «միակողմանի խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ»: