Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը պարզում է, թե արդյոք Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում կան հայեր կամ ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քրատուղար Աննա Նաղդալյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում տեղի համայնքային կառույցների հետ:
Նշենք, որ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, շուրջ 50-ը՝ վիրավորվել է: Տուժածների մեծ մասը դեռահասներ են:
ՌԴ ՔԿ քրաեկան գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով /ՌԴ ՔՕ 205 հոդված/: Իրավապահ մարմինները պայթյունի կազմակերպման մեջ կասկածում են քոլեջի աշակերտներից մեկին: