Արմինֆո. Ադրբեջանն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության կողմից ավելի մեծ ըմբռնում:
Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին EURACTIV-ին հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Քանի որ առանց բարիդրացիական հարաբերությունների կառուցման, հնարավոր չէ կայուն զարգացումը: Եվ դրա համար անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերի դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից և հարկադիր վերաբնակների վերադարձ իրենց տներ: Կարծում եմ, որ
մենք բանակցություններում առաջընթաց ենք գրանցել նույնիսկ նախկին վարչակազմի հետ: Այժմ նրանք նոր կառավարություն ունեն և, հնարավոր է, նրանց մի քիչ ավել ժամանակ է պետք՝ իմանալու, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում:>,- ասել է նա: