Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում պետությունների շատ ղեկավարներ զարմացած էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի փաստով, քանի որ եվրոպական մի շարք երկրներում հրաժարականը գնահատվում է որպես ձախողում: Այդ մասին հոկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Նա նշել է, որ տվյալ դեպքումը խնդիրը անցած իշխանություններից Փաշինյանին բաժին հասած անհաջող Սահմանադրության մեջ է: <Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն բան անցել բացառապես օրենքի շրջանակներում: Դա շատ կարևոր որակ է>,-ընդգծել է փորձագետը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը նշել է, որ մյուս հարցն այն է, թե արդյոք խորհրդարանական խմբակցությունները կպահեն իրենց խոստումըև վարչապետի պաշտոնում չեն առաջադրի իրենց թեկնածուին: <Մեկ բան կարող եմ վստահորեն ասել՝ ժողովուրդը չի հանդուրժի խաբեություն և անդրկուլիսային պայմանավորվածություններ: Այդ պատճառով, կարծում եմ, որ խորհրդարանական ուժերը խելամտություն կունենան՝ չառաջադրելու այդ պաշտոնում իրենց թեկնածուին: Հակառակ դեպքում այդ քաղաքական խմբակցությունը կվարկաբեկվի>,- ընդգծել է Իգիթյանը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ 2 շաբաթվա ընթացքում որևէ արտակարգ իրադարձություն երկրում պետք չէ սպասել:
Փորձագետը նշել է, որ արտաքին քաղաքականությունում հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի լավը: <Միջազգային շատ կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ երկրներ նշում են, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, և ամեն բան կատարվել է բացառապես օրենքի շրջանակներում>,- ընդգծել է Իգիթյանը:
Անդրադառնալով վաղաժամկետ ընտրություններին՝ Իգիթյանը նշել է, որ դրանց հապճեպության մասին քաղաքական շահարկումներ անհիմն են: <Քաղաքական բոլոր ուժերը դեռ մայիսի սկզբից գիտեին, որ այդ գործընթացն անխուսափելի է և պետք է պատրաստվել դրան: Այդ պատճառով անհիմն եմ համարում նման քննադատությունը>,- նշել է Իգիթյանը:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը լրամշակված չէ և չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը, Իգիթյանի հավաստմամբ, հանձնաժոդղովը քննարկել է փաստաթուղթը և առարկություններ չի հայտնել:
Կանխատեսելով ապագա խորհրդարանի կազմը՝ փորձագետը նշել է, որ Փաշինյանի գլխավորած ուժը մեծամասնություն կկազմի: Նրա խոսքով, խորհրդարանում կարող են հայտնվել նաև <Բարգավաճ Հայաստանը> և ՀՅԴ-ն: Իսկ ՀՀԿ-ն խորհրդարան չի մտնի և կոմունիստների ու ՀՀՇ-ի պես մոռացության կմատնվի: <Բոլոր այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեին կառուցելու նոր երկիր, սակայն չօգտվեցին դրանից: Գիտեմ, որ այժմ ՀՀԿ-ում տեսակետ կա, որ պետք է մասնակցել ընտրություններն գործիչների ցուցակով, ովքեր <մաքուր> են մնացել և որևէ կոռուպցիոն սկանդալում ներգրավված չեն եղել: Սակայն, կուսակցության ներկայացուցիչները չեն պատասխանում գլխավոր հարցին, նրանք բազմիցս հայտարարել են, որ 850.000 ձայն ունեն: Եվ ո՞ւր են այդ ձայները հիմա: Ակնհայտ է դառնում, որ նրանք ընտրվել են կաշառքի, վարչական ռեսուրսի օգտագործման ճանապարհով և բանակի օգնությամբ: Բայց վստահ եմ, որ այդ ամենն անցյալում է մնացել, և այլևս որևէ խախտում ընտրությունների ընթացքում չի լինի>,- ասել է Իգիթյանը: