Արմինֆո. Հոկտեմբերի 17-ին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում
«2008 թվականի մարտի 1,2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի քննարկումը հետաձգվել է։
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի ասելով, քննարկման հետաձգումը պայմանավորված է հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի բացակայությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ օրինագծի ձեւակերպումները դեռեւս քննարկվում են կառավարությունում, իսկ փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի չի բերվել։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Հայաստանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ընթացքում 10 մարդ է զոհվել, շուրջ 230 մարդ վիրավորվել է: Այդ ողբերգական իրադարձությունները լիովին չեն հետաքննվել, և ցուցարարների գնդակահարության համար մեղավորներն այդպես էլ չեն հայտնաբերվել: