Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 20:00-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերից կհայտարարի իր հրաժարականի մասին: Այդ մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտարարել էր «Ֆրանս24՚-ին հետ հարցազրույցում: Նրա ասելով, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար ինքը պատրաստ է մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական տալ, և այդ դեպքում, ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: