Արմինֆո. Սյունիքի մարզում ոստիկանությանը հաջողվել է համոզել ցուցարարներին ապաշրջափակել միջպետական ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, մի քանի տասնյակ գորիսցի ակտիվիստներ Գորիս-Քարահունջ-Կապան հատվածում բեռնատար ավտոմեքենաներով փակել էին դեպի Իրանի սահման տանող միջպետական ավտոճանապահը` բողոքելով Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի պարզպետի պաշտոնում նշանակելու դեմ: Բողոքավորները դժգոհ են վարչապետի որոշումից: Ակցիայի կազմակերիպիչներին մոտեցել է տեղի ոստիկանությունը: 2 ժամ պարզաբանումներից և հորդորներից հետո մարդիկ ապաշրջափակել են Քարահունջ գյուղի մոտի ճանապարհահատվածը, որտեղ ավելի քան 150 ավտոմեքենա էր կուտակվել:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այսօրվա ակցիան կունենա շարունակություն և` ինչ ձևով: