Արմինֆո.: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը կշոշափվի Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի վարչակազմում նախատեսվում է Փաշինյան-Թրամփ հանդիպումը:
<Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումներին։ Վստահ եմ, որ հանդիպում կկայանա, սակայն չեմ արող ասել՝ երբ և որտեղ ։ Կարծում եմ, որ այդ հարցը կշոշափվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպման ընթացքում>,- ասել է Քենթը:
Հիշեցնենք, որ Բոլթոնի տարածաշրջան այցը կսկսվի հոկտեմբերի 20-ին: Բոլթոնը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Մոսկվա: