Արմինֆո. Խաղաղության և կայունության Հայաստանի պատրաստակամությունը պարզ կդառնա երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո : Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը <Արևելյան գործընկերության> երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ելույթի ընթացքում:
<Հայաստանում առաջիկա ընտրություններից հետո պարզ կդառնա, թե որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության և կայունության: Դա առաջին հերթին նշանակում է Հայաստանի կողմից իր զորքերի դուրսբերում <ադրբեջանական> տարածքներից>,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն իր հերթին, ինչպես բազմից հայտարարել է, պատրաստ է սուբստանտիվ և արդյունքի միտված բանակցությունների:
<Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարևորագույն հարցերից մեկն է: Հայ գործընկերոջ հետ անցկացրած երկու հանդիպումները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև զրույցն առաջընթացի հնարավորությունների դրական ազդակ են հաղորդում>,- ասել է Մամեդյարովը: