Արմինֆո. ՀԱՊԿ ԽՎ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
<ՀԱՊԿ ԽՎ Միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումը որոշվել է տեղափոխել: Այդ մասին Դումայի Խորհրդում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Կանցկացնենք այն հոկտեմբերի 29-30-ին Մոսկվայում, այլ ոչ թե՝ Հայաստանում>,- ասել է Կալաշնիկովը:
Նրա խոսքով, այս որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով:
<Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա, դա կարող է լինել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակն այդպես ծավալվի, ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական>, -ասել է հանձնաժողովի ղեկավարը:
Այդ պատճառով, ինչպես նշել է Կալաշնիկովը, ՀԱՊԿ ԽՎ-ն <կարելի է հանգիստ անցկացնել Մոսկվայում>: <Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, մենք կաշխատենք թե գործող պատգամավորների, թե գործող վարչապետի հետ>, - եզրափակել է նա: