Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նախապատրաստվող հանդիպման մասին տեղեկատվությունը, հայտնում է Ինտերֆակս-Ադրբեջանը:
Մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Տաշքենդում ԱՊՀ պաշտպանության նախարարների 75-րդ նիստում: <Ոչ փակ դռների հետևում, ոչ որևէ այլ ձևաչափով այդ թեմայի շուրջ բանակցություններ չեն անցկացվել: Մենք հերքում ենք նման հավաստումները և հայտարարում, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը>,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: