Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամակետը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Բացի դրանից, ըստ Գրիգորյանի փաստաբանների, դատարանը մերժել է նաև Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունը: Դատարանը մերժեց Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց, ելնելով նրա առողջական խնդիրներից: Փաստաբանները նաև նշել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի այս որոշումը:
Հիշեցնենք, օգոստոսի 22-ին Գրիգորյանը նա հիվանդանոց էր տեղափոխվել առողջության վատթարացման պատճառով: Գրիգորյանի պաշտպանանները նշում են, որ նա տառապում է ավելի քան 16 հիվանդությունով, այդ թվում`շաքարախտով և քաղցկեղով: