Արմինֆո.Երևան քաղաքի թիվ 155 դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը, հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:16-ին, «911ե ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Աշակերտների և ուսուցիչների տարհանման կարիք չի եղել: Կեղծ ահազանգի հեղինակը երեխա է եղել: Տարվում է հետաքննություն: