Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը՝ չհստակեցնելով նիստի օրակարգը:
Մինչդեռ, այսօր <Ելք> խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ խորհրդարանի ցրմանը հասնելու նպատակով: <Հաշվի առնելով, որ նախկին իշխանությունները չեն վերանայել իրենց ռազմավարությունը՝ վարչապետի հրաժարականը խորհրդարանի ցրմանը հասնելու միակ մեթոդն է>,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ դրանից հետո Հայաստանում քաղաքական բուռն գործընթացներ կսկսվեն:
<Այն բանից հետո, երբ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, խորհրդարանը կցրվի, և դեկտեմբերին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան>,- պարզաբանել է պատգամավորը: