Արմինֆո. Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ համաներման մասին:
«Հայաստանում նախատեսվող համաներումը կլինի ամենախոշորը երկրի ողջ պատմության մեջ: Համաներման մասին որոշման նախագիծը կուղարկվի խորհրդարան հոկտեմբերի 23-ին: Քննարկումները կանցկացվեն փակ դռների ետևում», - ասել է Զեյնալյանը Երևանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում արդեն հաստատել է համաներման մասին օրինագիծը: Քննարկումից հետո որոշման նախագիծը կուղարկվի երկրի խորհրդարանի հաստատմանը: