Արմինֆո. Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 13-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: