Արմինֆո.Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերը որևէ կապ չունեն 2008 թվականի մարտի 1-ի գործի հետ, լրագրողներին տված հարցազրույցում հավաստիացրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Ըստ նրա, քննություններն ավարտվել են, և ոչ մի համընկնում չի հայտնաբերվել: Խաչատրյանը նաև նշել է, որ մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում, քննչական միջոցառումները և հարցաքննությունները կատարվում են ամեն օր: Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ նախնական վարկածի համաձայն, հայտնաբերված զենքը կապ ունի 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ: Այդ գործով ձերբակալված Հովիկ Աբրահամյանի եղբայրը մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ:
Իսկ Հովիկ Աբրահամյանը գործն անվանեց շինծու, ներկայիս իշխանություններին ամոթանք տալով նախկին իշխող վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ «անօրինական» գործողությունների իրականացման համար: