Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը և ակնկալվող զարգացումները: Համաձայնություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակել առաջիկա օրերին: