Արմինֆո. Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ:
Զրուցակցիների ուշադրության կենտրում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ:
Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:
Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և կառույցում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ համոզմունք հայտնելով, որ երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների հիման վրա կազմակերպության գործունեության ակտիվացմանը: