Արմինֆո.Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում այստեղից հեռանալ։ Այդ մասին այսօր Կասկադում հայտարարել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։
«Շնորհակալ եմ Հայաստանին այս արտասովոր հյուրընկալության համար։ Մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ցանկանում հեռանալ։ Միշտ կհիշենք այս արտասովոր ուղեւորությունը»,– հայտարարել է տիկին Մակրոնը։
ՖՄԿ երկրների առաջին տիկինները շարունակում են ծանոթանալ Երևանին: Այսօր նրանց մշակութային ծրագիրը ներառում է այցելություններ Երևանի թանգարաններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ուղեկցությամբ տիկնայք արդեն այցելել են Գաֆեսճյան արվեստների կենտրոն, ծանոթացել են քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությանը: