Արմինֆո. «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի հռետորաբանությունը լիովին է հակասում է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշամբեում տեղի ունեցած զրույցի ոգուն», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարությունում Բաքուն կրկին բարձրացրեց ադրբեջանցի փախստականների բնակության վայրեր վերադարձնելու հարցը: «Եթե Հայաստանի ղեկավարությունը իրեն համարում է ժողովրդավարական և բանակցում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ապա պետք է գործի օրենքի և ժողովրդավարական արժեքների գերակայության սկզբունքների հիման վրա և հնարավորություն ընձեռի տեղահանվածներին վերադառնալու իրենց տները և դուրս բերի իր զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և այլ միջազգային կազմակերպությունների որոշումները: Իսկ մինչ այդ խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության բոլոր հայտարարությունները միայն կմնան սոսկ բառեր», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրել էր, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում տեսնել Ղարաբաղն իր կազմում, եթե չի ցանկանում նրա հետ նստել բանակցային սեղանի շուրջ: «Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը Ղարաբաղը ցանկանում է առանց Ղարաբաղի ժողովրդի», - ասել էր Փաշինյանը: