Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից անցավ Հայաստանին: Այսօր, հոկտեմբերի 11-ին, այս մասին հայտարարել է Մադագասկարի Սենատի նախագահ Ռիվո Ռակոտովոյան: Հայաստանը կստանձնի կազմակերպությունը երկու տարի ժամկետով: Երկու տարի անց նախագահությունը Հայաստանից կանցնի Թունիսին:
Հոկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթնաժողովը: Այն բացեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միշել Ժանը: Նույն օրը Թատերական հրապարակում այցելուների համար բացվեց «Ֆրանկոֆոնիայի քաղաքը»: