Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Ժանը Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում կատարած իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը:
Մասնավորապես, Ժանը նշեց, որ հայկական հողում ամեն ինչ մեզ հիշեցնում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ժանը նաև շեշտեց, որ Ցեղասպանությունը մեթոդական սպանությունների դրսևորում է: «Ես մտածում եմ բոլոր զոհերի մասին, ինչպես նաև նրանց, ովքեր կարողացել են փրկվել: Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանը կենդանի է և հարուստ: Այդ թվում Հայաստանի հարստությունն է նաև ` հայկական սփյուռքը, որի ամենավառ ներկայացուցիչներից էր Շառլ Ազնավուրը», - նշել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը: