Արմինֆո.Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախպրեսի հետ զրույցում խոստովանել է, որ իր մահից մի քանի ժամ առաջ իրեն զանգահարել է Մորդովյան բանտում գտնվող գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը և ասել, որ իրեն թունավորել են: «Երբ նա ինձ զանգահարեց, հազիվ էր խոսում:
Հայրապետյանը խոստովանեց, որ ինքը կասկածում է, որ իրեն թունավորել են: Բայց ինձ թվաց, որ իրեն բանտային պայմաններն են ճնշել, և ես փորձում էի ինչ-որ կերպ բարձրացնել նրա իր ոգին, բայց մի քանի ժամ անց մեզ հասավ նրա մահվան մասին լուրը», - ասել է Արցախի թեմի առաջնորդը:
Ավելի վաղ «Կոմերսանտը», հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին, գրել էր, որ կրկին կուսումնասիրվեն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Նրա հարազատներին թույլ չեն տվել քրեական գործ հարուցել, բայց պաշտպանությունը, բողոքարկելով այդ որոշումը, հասավ դրա չեղարկմանը: Այժմ փաստաբանները հուսով են, որ հետաքննությունը կբացահայտի Հայրապետյանի թունավորման հանգամանքները: Փաստաբան Կարեն Ներսեսյանն ասել է, որ կան մարդիկ, որոնք պատրաստ էին ցուցմունք տալ դատապարտված գործարարի հիվանդության լրջության մասին: Նրա խոսքերով, հոկտեմբերի 16-ին, դատական նիստից մեկ օր առաջ, Մոսկվայից եկած երկու տղամարդ, Լևոն Հայրապետյանի ծանոթներից, գաղութի աշխատակիցների միջոցով նրան դեղեր են փոխանցել: Հոկտեմբերի 17-ին նրանք ընդունելով, Հայրապետյանը շուտով մահացել է գաղութի սանիտարական մասում: Բժիշկները մահվան պատճառ են համարում սրտի անբավարարությունից, իսկ Հայրապետյանի հարազատները չեն ընդունում այդ ախտորոշումը:
Իր մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է իր եղբորը`Հայաստանում և ընկերոջը`արքեպիսկոպոս Պարգևին, որը գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, հաղորդելով, որ նրան թունավորվել են», - «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է պարոն Ներսեսյանը:
Ըստ փաստաբանի, դատապարտյալն ասել էր, որ երկար չի ապրի և խնդրել իրեն չթաղել առանց դատաբժշկական փորձաքննության: Մահացածի եղբայրը չէր շտապում հայտնել սպանության մասին: «Սկզբում նամակ գրեցի գաղութին, փորձելով պարզել մահվան իրական պատճառը, բայց ստացա պաշտոնական գրություն, - պարզաբանել է փաստաբանը – Իսկ հետո իմացա, որ մահացածի հյուսվածքայի նմուշները պահվում էին գաղութում միայն մեկ տարի, որից հետո ենթարկվում են ուտիլիզացիայի: Վախենալով, որ նույն կերպ կվարեն նաև իր եղբոր կենսանյութերի հետ, գործարարի եղբայրը մայիսի վերջին դիմել է Մորդովիայի Հանրապետությունում քննչական կոմիտեին, պահանջելով, որպեսզի Լևոն Հայրապետյանի մահվան գործով հարուցվի քրեական գործ, բայց 2018-ի հունիսին նրան մերժեցին: Այդ ժամանակ էլ հարազատները դիմեցին փաստաբան Կարեն Ներսեսյանին, ով Մանդովյան դատարանում բողոքարկեց այդ մերժումը:
Բացի այդ, Լևոն Հայրապետյանի եղբոր գրավոր բողոքից բացի, որով հաստատվում է թունավորման մասին խոսքը, փաստաբանը, վերլուծելով գործարարի հարազատների հետ հարաբերությունները, ենթադրեց, որ նրանք կարող էին շահագրգռված լինել դատապարտյալի մահվան մեջ: «Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է առնվազն 100 մլն դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը», - բացատրել է պարոն Ներսեսյանը «Կոմերսանտին»: «Եվ եթե Լևոնն ազատ արձակվեր, նա կարող էր ընտանիքի անդամներից ոմանց զրկել ժառանգության իրավունքից: Ինչը նրանց կտրականապես չեր բավարարում: