Արմինֆո.Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Ավելի վաղ «Սասնա Ծռեր» կուսակցությունն այդ առնչությամբ դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարարություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ասելով, ՊՆ դրական պատասխան կտա «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին, և Միայնակ Գային կհուղարկավորեն Եռաբլուրում` համապատասխան արարողակարգով:
Հիշեցնենք, Արայիկ խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, նախնական տվյալներով` սրտի կաթվածից: