Արմինֆո.Հայաստանը Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն` Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանն իր ելույթում: Նա Հայաստանին երախտագիտություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպման համար և ողջ ֆրանկոֆոն աշխարհի անունից ցավակցություն հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Թրյուդոն նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում տիրում է այնպիսի մթնոլորտ, որ երկրները կարող են լսել միմյանց: Նա նաև նշել է, որ աշխարհի 10 ամենաարագ զարգացող երկրներից հինգը ֆրանկոֆոն են: «Աֆրիկան ֆրանկոֆոն աշխարհի շարժիչ ուժն է` հաշվի առնելով դրա ժողովրդագրական զարգացումը: Սակայն մենք պետք է աշխատենք ֆրանկոֆոն աշխարհի հավասարաչափ զարգացման ուղղությամբ՚, - ամփոփել է Թրյուդոն: