Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին: Վարչապետի հետ միասին հյուրերին դիմավորել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Հյուրերի դիմավորման արարողությունը, ինչպես նաև բուն գագաթնաժողովը, ընթացեկ է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը կտևի 2 օր: Միջոցառմանը մանսկացելու նպատակով Հայաստանի մայրաքաղաք են ժամանեկ ավելի քնա 80 երկրների պատվիրակություններ, որոնց թվում են Ֆրանսիայի նախագահ Էմաննուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Գագաթնաժողովի շրջտանակում կընդունվի մի քանի փաստաթուղթ, որոնց թվում` «Ապրել միասին՚ երևանյան հռչակագիրը, վեց բանաձև, որոնցից մեկը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը:
ՖՄԿ գագաթնաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ: Գագաթնաժողովի ընթացքում կորոշվի հաջորդ բարձրաստիճան հանդիպման անցկացման վայրը, ինչպես նաև կընտրվի նոր գլխավոր քարտուղար: Չի բացառվում, որ Միկաել Ժանը վերընտրվի այդ պաշտոնում:
Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ, որի եզրափակիչ մասը նվիրված է Շառլ Ազնավուրի հիշատակին:
Գագաթնաժողովին զուգընթաց Երևանում կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի գյուղ, որի այցելուները կարող են ծանոթանալ ՖՄԿ մասնակից մի քանի տասնյակ երկրների մշակույթին և տնեսությանը: