Արմինֆո. ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով երեկ ուշ երեկոյան Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր առավոտյան տիկնոջ` Բրիժիտ Մակրոնի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:
Ֆրանսիայի ղեկավարը մեկ րոպե լռությամ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նան ուղեկցել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատաւր Կամո Արեյանը:
Այնուհետև Ֆանսիայի նախագահն ուղղվել է դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ սկսվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Ի սկզբանե նախատեսված էր, որ Էմանուել Մակրոնը Հայաստան կժամանի պետական այցով, սակայն, ֆրանսիական աղբյուրների համաձայն, Ֆրանսիայի նախագահի պետական այցը տեղի կունենա հաջորդ տարի: