Արմինֆո. Մենք պետք է հարգենք բոլոր կնքված պայմանագրերը և հարգենք օրենքը: Հոկտեմբերի 10-ին լրագրողներին տված զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանյանը, պատասխանելով տրանսպորտային համակարգի և երթուղիների տերերին վերաբերող հարցին:
«Եթե պայմանագրի պայմանները խախտվում են, և մեր քաղաքացիները տուժում են, ապա դրանք բնականաբար վերանայվելու են, մենք գործելու ենք բացառապես մեր քաղաքացիների շահերից, քանի որ այս ոլորտում գործող բրիտանական ընկերությունը կազմել է մի ծրագիր, որի իրականացման համար բյուջեից հատկացվել են մեծ գումարներ, հետևաբար, այդ ծրագիրը պետք է ուսումնասիրվի: Մենք կցանկանայինք հասկանալ, արդյո՞ք դա համապատասխանում է Երևանի բնակիչների պահանջներին, և չի պարունակում կոռուպցիոն ռիսկեր: Այնուհետև, եթե պարզենք, որ այս ամենը համապատասխանում է մեր պահանջներին մենք դա կիրականացնենք», - ասել է Մարությանը, ընդգծելով, որ եթե ծրագիրը չի համապատասխանում պահանջներին, ապա կներկայացվի այլընտրանքային ծրագիր:
Մարությանը նշել է, որ ինքն անպայման կկազմակերպի աուդիտ, մայրաքաղաքի քաղաքապետարանում իրավիճակը գնահատելու համար: «Եթե նախորդ իշխանության ժամանակ կնքված պայմանագրերը չեն համապատասխանում օրենքին, ապա մենք դրանք ճանաչում ենք անվավեր: Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի ետևում իրականացվող շինարարական աշխատանքներին, ապա, ինչպես նշեց Մարությանը, եթե առկա են կոռուպցիոն ռիսկեր կամ այլ հանցագործություններ, ապա այդ համաձայնագրերը դատակական կարգով անվավեր կճանաչվեն: Ամեն ինչ պետք է իրականացվի խստորեն, օրենքի շրջանակներում», - ասել է քաղաքապետը: «Ամենասուր հարցերով մենք կանցկացնենք հանրաքվե և հարցումներ, որպեսզի մայրաքաղաքի բնակիչները կարողանան թելադրել իրենց պայմանները», - ընդգծեց քաղաքապետը:
Մարությանը նաև նշել է, որ ինքը չի բացառում մայրաքաղաքի որոշ վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունը, ընդգծելով, որ դաշինքն այդ պաշտոններում ունի իր թեկնածուները: «Մենք շրջանների ղեկավարներին չենք դիտարկում որպես կուսակցությունների ներկայացուցիչների: Մեզ համար ամենակարևորը մասնագիտական որակներն են, բայց որոշ մարդկանց, այնուամենայնիվ, ստիպված կլինենք փոխել: Սակայն, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ եթե մարդիկ պրոֆեսիոնալ են և պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, ապա մենք չպետք է նրանց զրկենք այդ հնարավորությունից», - եզրափակել է քաղաքապետը:
Նշենք, որ Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները հրաժարական են տվել: