Արմինֆո.Բաքուն սպառնացել է «սև ցուցակում» ընդգրկել ՌԴ բոլոր այն քաղաքացիներին, որոնք Փաշինյանի տիկնոջ`Աննա Հակոբյանի հետ այցելել են Արցախ:
Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ում, մեկնաբանելով ռուսաստանյան հայտնի կանանց այցն Արցախ, ՀՀ վարչապետի տիկնոջ`Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ընդգծել են, որ ուսումնասիրում են Ռուսաստանի կանանց այցը «գրավյալ տարածքներ»: «Պատշաճ նույնականացումից հետո կկայացվի որոշում, որպեսզի նրանց անունները ներառվեն օկուպացված տարածքներում ապօրինի այցելող անձանց ցուցակում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ռուս հայտնի գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, հասարակական հիմնադրամների ղեկավարներ և հումանիտար ծրագրեր այցելեցին Արցախ, «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի շրջանակներում, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը`Աննա Հակոբյանը: